Իտալիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալը պատասխանել է Սիլվիո Բեռլուսկոնիին, ով ասել էր, թե Մարիո Բալոտելին փչացնում է ակումբի մթնոլորտը:
«Բալոտելին փտած խնձոր չէ, ինչպես ասել է Բեռլուսկոնին, այլ բալ է:
Կարծում եմ՝ այդպես արտահայտվելով Մարիոյի մասին՝ Բեռլուսկոնին կոպտորեն է սխալվել:
Քանի տոկոս հնարավորություն կա, որ ձմռանը նա կվերադառնա Իտա՞լիա. մոտավորապես՝ 0,0001 տոկոս»,- ասել է գործակալը:








































