Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ թափուր պաշտոնում կարող է նշանակվել Իտալիայի ազգային ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
Թե երբ կլինի այս փոփոխությունը, դեռևս հայտնի չէ: Հնարավոր է՝ Ալեգրին ավարտին հասցնի այս մրցաշրջանը:
Հարկ է նշել, որ Բեռլուսկոնին նշել էր, որ «Միլան»-ը փորձել է պայմանագիր կնքել Պեպ Գվարդիոլայի հետ: