«Գալաթասարայ»-ը ցանկանում է իր կազմում տեսնել «Միլան»-ի կիսապաշտպան Քևին Փրինս Բոատենգին այս ձմեռվա ընթացքում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ այսօր Բոատենգն ու նրա գործակալները հանդիպում են ունեցել «Միլան»-ի ղեկավարության հետ:
Ինչպես Twitter-ի իր էջում նշում է իտալացի լրագրող Տանկերդի Պալմերին, հանդիպման ընթացքում Ադրիանո Գալիանին հաստատել է, որ Բոատենգը մնում է թիմում:
Հիշեցնենք, որ խաղացողի հավանական տրանսֆերի մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ տեղի ունեցավ հայտնի միջադեպը «Պրո Պատրիա»-ի դեմ խաղում:






































