Իտալական «Միլան»-ի եզրային պաշտպան Ինյացիո Աբատեն չի կարողացել մասնակցել թիմի այսօրվա մարզմանը, հաղորդում է Tmw-ն:
Ըստ աղբյուրի` 28-ամյա իտալացին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իտալիայի առաջնության 12-րդ տուրի` «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ Աբատեն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ: