Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե ինչպես է զգում իրեն նոր ակումբում` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ես բավականին արագ հարմարվեցի նոր միջավայրին: Այժմ կարող եմ ասել, որ աննկարագրելի հաճույք եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իմ խաղերից: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այս ակումբում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «կարմիր սատանաներ»-ի բոլոր երկրպագուներին` նրանց մեծ աջակցության համար»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:









































