Ֆիզպատրաստության գծով հայտնի մասնագետ Ռայմոնդ Վերհեյնը կարող է մտնել «Կուբան»-ի մարզչական կազմի մեջ, հայտնում է «Սովետսկի Սպորտ»-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների հետ աշխատած մարզիչը կմտնի Լեոնիդ Կուչուկի մարզչական շտաբի մեջ, ով այս շաբաթ ներկայացվելու է որպես կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Յուրի Կրասնոժանը հեռանում է «Կուբան»-ից: Ավելի ուշ նրա օգնական Անդրեյ Տալալաևը հայտարարել է, որ Կրասնոժանի հետ միասին կհեռանա նաև ողջ մարզչական շտաբը:




































