Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, թուրքական «Գալաթասար»-ի նախագահ Ունալ Այսալը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ակումբը հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններով:
«Գալաթասարայ»-ը հոլանդացի խաղացողին առաջարկել է 3 տարվա պայմանագիր տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով, ինչի մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հոլանդացուն իրենց շարքերում դեմ չեն տեսնել «Տոտենհեմ»-ն ու «Զենիթ»-ը:






































