Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր աջակցությունն է հայտնել Ժոզե Մոուրինյոյին, ով ներկա չի գտնվել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը:
Մոուրինյոն, ով հավակնում էր տարվա լավագույն մարզչի մրցանակին, հրաժարվեց ներկա գտնվել Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխությանը՝ պատճառաբանելով «Սելտա»-ի դեմ առաջիկա խաղից առաջ ունեցած զբաղվածությունը:
Շատ պարբերականներ շտապեցին կասկածել պորտուգալացու անկեղծության վրա, բայց Խաբի Ալոնսոն պաշտպանել է իր մարզչին:
«Ես երեկ զրուցել եմ Մոուրինյոյի հետ, ով ինձ ասաց, որ պետք է կենտրոնանա «Սելտա»-ի դեմ առաջիկա խաղի վրա: Ես վստահ եմ, որ նա հենց այդպես էլ վարվել է:
Չգիտեմ՝ ինչքան ժամանակ է ծախսել նա դրա վրա, բայց կտեսնեք՝ նա պատրաստ կլինի 100%-ով», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:








































