«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այդ մասին է հայտնում The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ լոնդոնցիները չեն նախատեսում երկարաձգել 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, և ընթացիկ տարվա ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի:
Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ալեքս Ֆերգյուսոնը: «Կարմիր սատանաները» պատրաստվում են տրանսֆերային առաջարկ անել Լեմպարդին` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում:









































