Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը մարզական կարիերայի ավարտից հետո աշխատանքի կանցնի կատալոնական «Բարսելոնա»-ում:
Նա այժմ հանդես է գալիս հունական «Օլիմպիակոս»-ում, բայց մոտ ժամանակներս կավարտի մարզական կարիերան: Դրանից հետո նա կընդունի «Բարսելոնա»-ի առաջարկը՝ դառնալով ակադեմիայի տեխնիկական տնօրենը: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
Հիշեցնենք, որ Աբիդալը «Բարսելոնա»-ում հանդես է եկել 2007-13թթ:









































