Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն վստահ է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին լավագույնը կլիներ նաև առանց իր թիմակիցներ Անդրես Ինյեստայի ու Չավիի օգնության.
«Վստահ եմ, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կլիներ նաև առանց Չավիի և Ինյեստայի օգնության: Նա սովորել է ֆուտբոլ խաղալ փողոցում և կարող է բարձունքների հասնել նաև առանց իսպանացիների»,- հայտարարեց Դել Բոսկեն:









































