ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և փորձագետների մի խումբ աշխատում են զենքի վաճառքի մասին օրենքի բարեփոխման վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի մամուլը:
Օրենքի բարեփոխված տարբերակը նախատեսում է զենք գնողի ընդհանուր ստուգում, ինչպես նաև հրազենի գրանցում ազգային տվյալների բազայում: Բացի այդ, կստուգվի նաև գնորդի հոգեկան վիճակը:
Այս միջոցառումներին աջակցում են իրավապահ մարմինները: Սպիտակ տունը քննարկում է օրենքի փոփոխված տարբերակը:
Սենատի Հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոննելը հայտարարել է, որ փոխնախագահի առաջարկի նկատմամբ իրենց կուսակցության դիրքորոշումը կախված կլինի օրենքի բովանդակությունից:









































