Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը վերականգվել է վնասվածքից:
Իսպանացի հարձակվողն այսօր միացել է ընդհանուր խմբին: Նա խաղընկերների հետ միասին մարզվել է մի քանի րոպե, այնուհետև շարունակել մարզումն անհատական ծրագրով: Մի քանի օրից նա կկարողանա լիարժեք մարզում անցկացնել:
Հիշեցնենք, որ Խեսեն լուրջ վնասվածք էր ստացել այս տարվա գարնանը՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում կայացած «Շալկե 04»-ի դեմ հանդիպման ժամանակ:









































