Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ներկա է եղել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացած «Արսենալ» – «Անդերլեխտ» խաղին: Ինչպես գիտեք, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
«Մեծ բավականություն ստացա: Ինձ համար միշտ հաճելի է ներկա լինել այլ մարզաձևերի մրցավեճերին: Այստեղ կա հիանալի մարզադաշտ, թիմ, իսկ Չեմպիոնների լիգան մեծ իրադարձություն է:
Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել՝ դառնալով թենիսիստ: Բայց ֆուտբոլը ևս հրաշալի մարզաձև է: Մարզադաշտերում միշտ հազարավոր երկրպագուներ են լինում:
Կցանկանայի նույնպես ֆուտբոլում հաջողությունների հասնել, բայց երջանիկ եմ, որ արդյունքում մնացել եմ թենիսում»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:





































