Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինն ամռանը կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Լոնդոնյան ակումբն արդեն դիմել է «արքայական ակումբ»-ի ղեկավարներին` արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջարկով:
«Կապտագույններ»-ը նաև բանակցել են հարձակվողի և նրա ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Իգուաինը կարող է «Յուվենթուս» տեղափոխվել, սակայն ներկայումս հենց «Չելսի»-ն է ֆուտբոլիստի իրավունքները գնելու հիմնական հավակնորդը, քանի որ լոնդոնյան ակումբը նպատակ ունի հզորացնելու հարձակման գիծը:








































