Microsoft-ը շահել է ԱՄՆ-ի ՊՆ-ի՝ Պենտագոնին 617 մլն արժողությամբ ծրագրային ապահովման տենդերը, հաղորդում է Bloomberg-ը։
Մրցույթին մասնակցել է ևս 6 ընկերություն, որոնց անունները չեն հայտնվում։
Պայմանագրի համաձայն՝ Պենտագոնի 1,5 մլն համակարգիչներ կստանան Microsoft-ի վերջին տարբերակները, որոնց թվում՝ Windows 8, Microsoft Office 2013 և ֆայլերի փոխանակման SharePoint 2013 պլատֆորմը։
Ըստ փորձագետների՝ Microsoft-ի համագործակցությունը ՊՆ-ի հետ լավ գովազդ է Windows 8-ի համար։
Bloomberg-ը նաև նշում է, որ 2012-ի հոկտեմբերի վերջից սկսած, ինչ թողարկվել է Windows 8-ը, Microsoft-ի՝ ծրագրային ապահովման համար նախատեսված հարմարանքների վաճառքի ծավալը մեկ ամսում նվազել է 21%-ով։









































