Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, «Ոսկե գնդակ»-ի 2006թ. մրցանակակիր Ֆաբիո Կանավարոն գլխավորել է չինական «Գուանչժու Էվերգրանդ» ակումբը: Այս մասին տեղեկացնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
41-ամյա Կանավարոն այդ պաշտոնում փոխարինել է իր 66-ամյա հայրենակից Մարչելո Լիպիին, ով ավարտել է մարզչական կարիերան: Այնուամենայնիվ, Լիպին մնացել է ակումբում՝ զբաղեցնելով տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Մարչելո Լիպին «Գուանչժու»-ն գլխավորել էր 2012թ.: Նրա գլխավորությամբ ակումբը 2 անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն, նվաճել ասիական Չեմպիոնների լիգայի գավաթը:








































