«Միլան»-ն ու «Սանթոս»-ը չկարողացան համաձայնության գալ «ռոսսոներիներ»-ի հարձակվող Ռոբինյոյի` բրազիլական ակումբ տեղափոխության հարցում: Բանակցությունների ձախողման պատճառը 28-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքն էր:
Իտալիայի փոխչեմպիոնը ցանկանում էր այդ տեղափոխության դիմաց ստանալ 10 մլն եվրո, մինչդեռ «Սանթոս»-ը պատրաստ էր վճարել ընդամենը 7 մլն:
Բրազիլական մեկ այլ ակումբ` «Ատլետիկո Մինեյրո»-ն, որը նույնպես ցանկանում էր Ռոբինյոյին իր կազմ հրավիրել, նույնպես հրաժարվեց վ ճարել «Միլան»-ի պահանջած գումարը:







































