Վիենայում կայացած Pioneers Festival փառատոնին ներկայացվել է ինովացիոն թռչող ավտոմեքենա: Մեքենան մշակել է AeroMobil ընկերությունը, որը տեղակայված է Սլովակիայում, գրում է tvrain.ru-ն:
Ինչպես հայտարարել են ընկերության ինժիներները՝ սա նրանց երրորդ նախատիպն է: Թռչող մեքենայի առաջին փորձարկումները անցկացվել են դեռ 90-ականներին: Աերոմոբիլը կարող է մեկ լիցքավորմամբ 700կմ-ից մի փոքր ավելի քիչ անցնել: Այն բավականին ոճային դիզայն ունի:
Ինովացիոն թռչող մեքենային թռնելու համար 200մ է հարկավոր և գրեթե 50մ՝ վայրէջքի համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ մեքենան կարող է քաղաքային երթևեկության անբաժան մասը դառնալ՝ միևնույն ժամանակ աշխարհի ցանկացած օդանավակայանից թռչելու և վայրէջք կատարելու հնարավորություն ունենալով:
Ճանապարհների վրա մեքենայի առավելագույն արագությունը 160կմ/ժ է: Այն 100կմ-ի համար 8լիտր վառելիք է ծախսում:
Մեքենան նախատեսված է 200կմ հեռավորության վրա տեղափոխել աշխատողների, օդանավակայաններում ժամանակ ծախսել չցանկացող գործարարների և այն երկրների համար, որտեղ աերոփոխադրումների համար ենթակառուցվածքները զարգացած չեն:









































