El Mundo Deportivo պարբերականի տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան նախատեսում է ձեռք բերել «Վալենսիա»-ի դարպասապահ Վիսենտե Գուաիտայի իրավունքները:
Կատալոնական ակումբի ներկայիս դարպասապահներ Վիկտոր Վալդեսի և Պինտոյի պայմանագրերի ժամկետները լրանում են 2014 թվականի հունիսին:
Ընդ որում, Վալդեսը վերջերս հայտնել է, որ չի բացառում այլ ակումբ իր տեղափոխությունը: Ուստի` նոր դարպասապահի իրավունքներ ձեռք բերելը «Բարսելոնա»-ի համար անհրաժեշտություն է դարձել:









































