«Ասթոն Վիլա»-ի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը չի բացառում, որ ակումբը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ջոլեոն Լեսքոթի տրանսֆերը:
«Նա հիանալի խաղացող էր, ինչպիսին մնում է մինչև այժմ: Ակումբի ներկայացուցիչների հետ մեկտեղ ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորություն ունենանք ձեռք բերելու Ջոլեոնի տրանսֆերը:
Կարծում եմ` բոլորն արդեն ասել են, թե որքան բարդ է տրանսֆերային գործարքներ կատարել հունվարին»,- Լամբերտի խոսքերը մեջբերում է DailyStar-ը:









































