Արևմտյան Ավստրալիա նահանգում ոստիկանությունը հարցաքննում է տղամարդու, որը թեթև առանց թևերի ինքնաթիռով փոքրիկ Նյուման քաղաքի գլխավոր փողոցով գնացել է մինչև տեղի փաբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժամանած ոստիկանները երկտեղանոց Beechcraft ինքնաթիռի օդաչուին գտել են բարում, որտեղ նա գարեջուր է խմել:
Ոստիկանությունը մտադիր է օդաչուին մեղադրանք առաջադրել. ոստիկանները նշում են, որ նա քաղաքով երթևեկել է այն ժամանակ, երբ երեխաները վերադառնում էին դպրոցից:
Միաժամանակ, Purple Pub փաբում մարդիկ կատարվածին հումորով են վերաբերվել: Փաբի հաճախորդները տղամարդու արարքը համարել են սրամիտ արարք՝ կապված Հելոուինի հետ:












































