Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը համաձայնվել է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը:
«Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Սիթի»-ի հետ ավարտվում է ձմռանը: Սակայն ակումբի ղեկավարները կարողացել են երկարաձգել պայմանագրի ժամկետը Լեմպարդի հետ: Անգլիացին թիմում կմնա մինչ 2015 թվականի մայիսը: Շաբաթական աշխատավարձը կկազմի 190 հազար ֆունտ ստերլինգ:
Պայմանագրի ավարտից հետո Լեմպարդը կվերադառնա ՄԼՍ:









































