Բրազիլական «Սանթոս»-ի փոխնախագահը հայտարարել է, որ թիմը բանակցություններ է վարում «Միլան»-ի հետ Ռոբինյոյի տրանսֆերի գնման վերաբերյալ:
«Ռոբինյոն լավ ֆուտբոլիստ է, իսկական հերոս է մեր երկրպագուների համար: Միշտ ենք ասել, որ բանակցությունները նրա տրանսֆերի համար բարդ են:
Դեռ բանակցում ենք «Միլան»-ի հետ, բայց պետք է տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է թիմի փոխնախագահը:










































