Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը, որը Դոքայի մրցաշարի քառորդ եզրափակչում 6:3, 6:0 հաշվով առավելության է հասել իտալացիՊաոլո Լորենցիի նկատմամբ, պատմել է խաղի ընթացքի մասին:
«Կարծում եմ` այսօրվա խաղը կարելի է համեմատել նախորդի հետ: Ես լավ թենիս ցուցադրեցի: Երկրորդ սեթում ավելի ագրեսիվ գործեցի: Առաջին շաբաթվա ընթացքում սկզբունքորեն բարդ է բարձրակարգ թենիս ցուցադրելը»,- Ֆերերի խոսքերը մեջբերում է ATP պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում Ֆերերը կհանդիպի ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ: Խաղը կկայանա այսօր` հունվարի 4-ին:






































