«Մալագա»-ի հարձակվող Դիեգո Բուանանոտեն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է տեղափոխվել «Պալերմո»:
«Ես «Պալերմո»-ի՝ իմ հանդեպ տածած հետաքրքրվածության մասին լուրը մեծ հետաքրքրությամբ ընդունեցի, քանի որ շատ հաճելի կլիներ տեղափոխվել այդ ակումբ:
Գիտեմ, որ ներկա պահին կողմերը բանակցություններ են վարում, իսկ ես սպասում եմ վերջնական որոշմանը: Հույս ունեմ, որ կկարողանամ մշտապես խաղաժամանակ ստանալ:
Ես այլ առաջարկներ ունեի իսպանական ու մեքսիկական ակումբներից, բայց գերադասեցի «Պալերմո»-ն, քանի որ ուզում եմ ուժերս փորձել այնպիսի ուժեղ առաջնությունում, ինչպիսին է A Սերիան», – արգենտինացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:








































