Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նորից գոհ է մնացել իր թիմի խաղից:
«Ես շատ գոհ եմ թիմի կատարած աշխատանքից ու կուզենայի հատկապես առանձնացնել Ֆրենկ Լեմպարդին, ում գոլերը մեզ երաշխավորեցին հաղթանակ շատ կարևոր ու դժվար խաղում:
Ֆրենկը հիանալի խաղացող է, օրինակելի պրոֆեսիոնալ, ով հանդես է գալիս «Չելսի»-ի կազմում: Ես կփորձեմ անել ամեն ինչ, որ նա հետագայում էլ ցույց տա այն, ինչին ունակ է, ու դա անի մինչև մրցաշրջանի վերջ»,- «Էվերթոն»-ի նկատմամբ 1:2 հաշվով տարած հաղթանակից հետո հայտարարել է Բենիտեսը:






































