AS-ը գրում է, որ Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն մեկնաբանել է լուրերն այն մասին, թե ինքը կարող է հեռանալ հարազատ ակումբից:
«Հունվարին ես կարող եմ պայմանագիր ստորագրել ցանկացած թիմի հետ ու ամռանը տեղափոխվել այնտեղ, սակայն այդ մասին ես չեմ մտածում:
Հիմա ինձ միայն մի բան է անհանգստացնում. ինչ անել լավ մարզավիճակ հավաքելու ու «Աթլետիկ»-ին օգնելու համար»,- ասել է Լյորենտեն:






































