Աշխարհի լավագույն մարզչի համար սահմանված Globe Soccer պարգևին արժանացած Ժոզե Մոուրինյոն իսպանացի լրագրողներին հայտնել է, որ նախորդ շաբաթն իրեն շատ տհաճություններ է բերել, սակայն ինքն արդեն սովորել է զանազան ճնշումներին:
«Նախորդ շաբաթը բազմաթիվ բարդույթներ բերեց իր հետ, սակայն ինձ համար սովորական են դարձել ճնշումները: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է վաճառելու նյութ ունենան, սակայն շատ վատ է, որ երբեմն վաճառքի է հանվում սուտը:
Ցանկացած մարզիչ լավ և վատ ժամանակաշրջաններ է ունենում: Իմ գլխավոր խնդիրն է հաղթանակների դրդել սաներիս: Չեմ հասկանում, թե ինչու է Իկերն անձեռնմխելի: Կարծում եմ` «Ռեալ»-ի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը միշտ պետք է անեն միայն այն, ինչն օգուտ կբերի թիմին: Ամեն ինչ պարզից էլ պարզ է»,- ասել է Մոուրինյոն:







































