Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է վերջ դնել շրջանառվող լուրերին, թե կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատրաստվում է լքել թիմը:
Հիշեցնենք, որ Բեյլի ծառայություններով են հետաքրքրված Անգլիայի և Իսպանիայի բազմաթիվ ակումբներ:
«Ես կասկածներ չունեմ Բեյլի ապագայի վերաբերյալ: Նա մնում է «Տոտենհեմ»-ում: Ցանկացած ակումբի համար բարդ կլինի ձեռք բերել այս ֆուտբոլիստի իրավունքները, քանի որ նրա պայմանագրով հրաժարագին չի նախատեսվում: Իսկ Բեյլի տրանսֆերային արժեքն այնպիսին է, որ ակումբների մեծ մասը չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:








































