Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Թիերի Անրին կարող է վարձավճարով հանդես գալ ակումբում:
«Ես չեմ կորցրել հետաքրքրությունս այս տրանսֆերի նկատմամբ: Անրին ամեն դեպքում պետք է ակումբ ներկայանա` MLS հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու նպատակով: Այդ պատճառով ես չեմ բացառում, որ Թիերին կարող է նաև վարձավճարով հանդես գալ մեր ակումբում»,- նշել է մասնագետը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ինքը` ֆուտբոլիստը, չի ուսումնասիրում «Արսենալ» վերադառնալու տարբերակը:






































