AS.com-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ու «Սևիլիա»-ի ներկայիս կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսի տրանսֆերի ձեռքբերումը համարվում է «Ֆեներբախչե»-ի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը:
Թուրքական ակումբը պատրաստ է Ռեյեսին եռամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով:
Տրանսֆերի արժեքը չի նշվում:
Հավելենք՝ Ռեյեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:






































