Sky Sports-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կագավան, որը վնասվածք ուներ, միացել է ընդհանուր խմբին ու կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում կայանալիք՝ «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղին:
Բացի այդ, նշված խաղին կարող են մասնակցել նաև Էշլի Յանգը, Դենի Ուելբեքը, իսկ պաշտպան Ֆիլ Ջոնսը բաց կթողնի հանդիպումը: Վնասվածքի պատճառով չի խաղա նաև Ուեյն Ռունին:









































