ԱՄՆ ռազմաօդային ուժերի փորձնական անօդաչու X-37B տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Վանդենբերգի (Կալիֆոռնիա) ռազմաօդային բազայում: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով բազայի ներկայացուցիչներին:
Տիեզերանավն ուղեծրում անցկացրել է 674 օր կամ 22 ամիս: Ավելի վաղ հաղորդվել է, որ առաքելությունն իրականացվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետաքրքրությունների շրջանակում: Սարքն արձակվել է 2012-ի դեկտեմբերին՝ Atlas 5 հրթիռակրի օգնությամբ: