Գերմանական Siemens կոնցեռնը ծրագրում է Գերմանիայի էներգաոլորտում կրճատել 1.2 հազար աշխատատեղ: Այս մասին հայտնում է Bayerischer Rundfunk-ը:
Siemens-ում խոստովանել են, որ ծրագրվում են «կադրային փոփոխություններ», սակայն հրաժարվել են հաստատել կրճատումների վերոնշյալ թիվը: Կոնցեռնի ներկայացուցիչը միայն նշել է, որ նախ Siemens-ը բանակցություններ կվարի իր աշխատակիցների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Siemens-ը կրճատումների շնորհիվ ձգտում է մինչև 2016 թվականը հասնել ծախսերի 1 մլրդ եվրոյի կրճատման:









































