Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» հանդիպումը, որի ընթացքում «մանկունյանցիների» հարձակվող Ռոբին վան Պերսին կարողացավ գոլի հեղինակ դառնալ ու հավասարվել «Սուոնսի»-ի հարձակվող Միչուին ԱՊԼ ռմբարկուների աղյուսակում:
Ներկա պահին երկու ֆուտբոլիստների ակտիվում էլ 13 գնդակ կա: Հարկ է նշել, որ հոլանդացին 13 գոլերից մեկը խփել է 11-մետրանոց հարվածից, իսկ իսպանացին բոլոր գոլերը խաղային դրվագներում է հեղինակել:










































