Մեգան Ֆոքսը դարձել է երեկույթի գլխավոր աստղը, որը կազմակերպվել էր ի պատիվ Ferrari ընկերության 60-ամյակի, հայտնում է elle.ru-ն:

Դերասանուհին, որը Wallis Annenberg Center էր ժամանել շքեղ ավտոմեքենայով, կարմիր գորգին հայտնվել է ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հետ:

Ֆոքսը ընտրել է կարմիր գույնի զգեստ, որը դարձավ Ferrari-ի այցեքարտը:

Դիմացից Versace-ի զգեստը միանգամայն դասական տեսք ուներ, ինչը բնորոշ չէ նորաձևության տանը, որը շեշտը դնում է սեքսուալության վրա:

Սակայն բավական էր մեջքով կանգնել լրագրողներին, երբ ամեն ինչ իր տեղն ընկավ՝ ցուցադրելով նրա մեջքը այնքան, որքան հարկավոր էր:

Աքսեսուարներից նա ընտրել է Edie Parker ու Graziela Gems օղեր:

Նրան հավելյալ սեքսուալություն էր հաղորդում դիմահարդարումը՝ վառ շրթներկ զգեստի գույնին համահունչ:









































