ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին պատրաստ է լքել փարիզյան ակումբն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
27-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականի հուլիսին: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 9 հանդիպում է անցկացրել և 3 գոլ հեղինակել:
Հիշեցնենք, որ ամռանը Կավանիի ծառայություններով էին հետաքրքրված «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:







































