Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավատեսորեն է տրամադրված թիմի մրցելույթները, գրանցած արդյունքները բարելավելու, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանում ակումբում ստեղծված անբարենպաստ միկրոկլիման հաղթահարելու նկատմամբ:
Բազմիցս լուրեր են հայտնվել պորտուգալացի մասնագետի և թիմի խաղացողների, ինչպես նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև առկա տարաձայնությունների մասին: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագա»-ի դեմ խաղում Մոուրինյոն պահեստայինների նստարանին էր թողել թիմի ավագ Իկեր Կասիլյասին՝ հայտարարելով, որ Անտոնիո Ադանն ավելի լավ մարզավիճակում է գտնվում: Այս ամենը բորբոքեց լուրերն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մասնագետը կլքի «արքայական ակումբ»-ը: Ինչևէ, մարզիչը լավատեսորեն է տրամադրված:
«Մենք կփոխենք «Ռեալ»-ում ստեղծված իրավիճակը»,- նշել է Մոուրինյոն:









































