Բրիտանացիների 70%-ը կարծում է, որ Լոնդոնում Օլիմպիական խաղերի անցկացումը ազգաբնակչության ոգին բարձր պահելու լավագույն միջոցն էր, հայտնում է The Guardian-ը:
Հարցվողների 20%-ը ասել է, որ դրա վրա չափազանց մեծ գումարներ է ծախսվել, ու այն լավագույն միջոցը չէր առօրյա հոգսերից մարդկանց կտրելու համար: Սակայն պետք է նշել, որ մրցաշարի ավարտից 4 ամիս անց դրական արտահայտվողների թիվը 23%-ով աճել այն թվից, որ կար հենց միջոցառման անցկացման թոհուբոհի ժամանակ:
Հետազոտությունը անցկացվել է դեկտեմբերի 19-23-ը մոտ 1000 պատահական մարդկանց շրջանում:






































