Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ նպաստել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուին աշխատանքից ազատելու գործին:
«Փորձում եմ միայն դրական հիշողություններ պահպանել մարզիչներիս մասին: Միշտ լավ դասեր եմ քաղել բոլոր մասնագետներից, ում հետ աշխատել եմ: Բայց ֆուտբոլը բաղկացած է տարբեր փուլերից և, ցավոք, Բենտուն պետք է հեռանար զբաղեցրած պաշտոնից:
Վերջին 11տարիների ընթացքում հավաքականի գլխավոր մարզչի վերաբերյալ որոշումներ է կայացրել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ոչ թե որևէ ֆուտբոլիստ: Այնուամենայնիվ, շրջանառվող լուրերն անհանգստացնում են ինձ: Հիասթափություն եմ ապրում»,- Goal-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































