Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն խոստովանել է, որ ցանկանում է ապագայում կրել «Յուվենթուս»-ի մարզաշապիկը:
Հիշեցնենք` թուրինյան ակումբը հետաքրքրված է բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով, ով «Ֆլումինեսե»-ից «արքայական ակումբ» է տեղափոխվել 2007 թվականին:
«Իհարկե ոչ հիմա, բայց ապագայում երբևիցե կցանկանայի կրել «Յուվենթուս»-ի մարզաշապիկը: Պոգբայի խաղն իսկական հրաշք է, իսկ իմ կուռքը Լիլիան Տյուրամն է: Նա միշտ ոգեշնչել է ինձ` լինելով արագ և հուսալի պաշտպան»,- AS-ը մեջբերում է Մարսելոյի խոսքերը:








































