Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման մասին:
Հիշեցնենք` արգենտինացիները զիջել են բրազիլացիներին 2:0 հաշվով:
«Հանդիպման ելքը վճռվեց մեր երկու սխալների արդյունքում: Առաջինը` առաջին գոլն է, այնուհետև չկարողացա իրացնել 11 մետրանոցը:
Թիմը փոփոխությունների շրջանում է: Մենք նոր մարզիչ ունենք, ում գաղափարները տարբերվում են նախորդից: Նոր գաղափարների կիրառումը ժամանակ և պրակտիկա է պահանջում: Աստիճանաբար թիմը ցույց կտա այն խաղը, որը ցանկանում է Մարտինոն»,- Goal. com-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:



































