Ինչպես գիտեք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Զորան Տոշիչը, ով գոլի հեղինակ դարձավ Սերբիայի հավաքականի կազմում, խաղից հետո նշել է.
«Անբավարար արդյունք է, քանի որ եկել էինք հաղթելու: Բայց, ամեն դեպքում խաղի ընթացքը ցույց տվեց, որ մեզ համար ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ: Կարողացանք պայքարել ու խփել պատասխան գոլը:
Բաց թողած գոլից հետո խուճապի էի մատնվել ու չէի հասկանում` ինչ է կատարվում: Այժմ պետք է անել հնարավորն Ալբանիային հաղթելու համար»:








































