«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Համրապետական» մարզադաշտում ուժերն է չափում Սերբիայի ընտրանու հետ:
14-րդ րոպեին Ալեքսանդր Կոլարովը տուգանայինից հարվածեց մեր դարպասին, Բերեզովսկին տեղում էր: 16-րդ րոպեին ցավալի հարված ստացավ Մարկոս Պիզելին: Բարեբախտաբար, Մարկոսն ի վիճակի է շարունակել հանդիպումը:
19-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Դուշան Տադիչը: Բերեզովկին կրկին հուսալի խաղաց:








































