«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ թուրինյան ակումբը տրանսֆերային խոշոր գնումներ չի կատարի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ձմռանը «Յուվենթուս»-ը նախատեսում է վարել նույն տրանսֆերային քաղաքականությունը, ինչ ամռանը: Մենք կփորձենք հզորացնել այն գծերը, որտեղ խնդիրներ ունենք: Իհարկե, եթե լավ գործարք կատարելու շանս ընձեռվի, մենք անպայման կկատարենք այն: Փորձառու ֆուտբոլիստները չեն խանգարի ոչ մի թիմում:
Ընդհանուր առմամբ նախատեսում ենք 40-45 մլն եվրո ներդնել եվրոպացի ֆուտբոլիստների իրավունքները գնելու նպատակով: Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելիին, ապա նա ունի բոլոր նախադրյալները հիանալի ռմբարկու կոչվելու համար, սակայն նա թանկարժեք է` ինչպես «Մոնա Լիզա»-ն, և մեզ թիմում այդքան անհրաժեշտ չեն նման ֆուտբոլիստներ»,- նշել է Կոնտեն:







































