Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն մոտ է «Կորինտիանս»-ի կիսապաշտպան Պաուլինյոյի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է fichajes.net-ը:
Բրազիլիայի առաջնության ամենատաղանդավոր խաղացողներից մեկը կարող է տեղափոխվել մառախլապատ ալբիոն արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 11 մլն եվրո:
Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև Միլանի «Ինտեր»-ը, սակայն հենց «Սիթի»-ն է համարվում ֆավորիտ այս պայքարում:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Պաուլինյոն «Կորինտիանս»-ի կազմում դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն՝ եզրափակիչ խաղում հաղթելով «Չելսի»-ին՝ 1:0:






































