«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբը և 37-ամյա դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն համաձայնության են եկել գործող պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ: Պաշտոնապես համաձայնագիրը կհաստատվի մոտակա շաբաթների ընթացքում:
Նշենք, որ Պինտոն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2007/08թթ մրցաշրջանում: Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 52 հանդիպում:



































