Friday, 07 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արսեն Ջուլֆալակյանը և սպորտի նախարարությունը պատասխանատվության են կանչում լրատվամիջոցին

Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է lurer.com-ի լրագրող Լուսինե Կեսոյանի հոդվածին, որում հեղինակը խոսում է այն մասին, թե իբր սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը խնջույքի ժամանակ գլուխ է գովել, թե Ջուլֆալակյանի արծաթե մեդալը 300 հազար դոլար է արժեցել մեր պետությանը. վիճակահանությունը կազմակերպված է եղել այնպես, որ Արսենը մենամարտի համապատասխան մարզիկների հետ: Այս մասին տեղեկացնում է yerkir.am կայքը։

Ի պատասխան այս հոդվածի՝ Ջուլֆալակյանը գրել է. «Անդրադառնամ նյութին, ավելի ճիշտ «լրագրողին», որի «շնորհիվ» իմ մոտ ծագեց այդ միտքը՝ կապված «դավաճան լրագրող» մրցանակաբաշխության անհրաժեշտության հետ…

Հարգելի Լուսինե, մտածում եմ ու չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ Ձեր տրամաբանությունը: Թե ինչու է Ձեր մտքով անցել, որ ես ի զորու չեմ ինքնուրույն վաստակել օլիմպիական մեդալ, լինելով Եվրոպայի չեմպիոն և Աշխարհի գավաթակիր, մարզիկ, ով 2002 թվականից ամեն տարի Հայաստանի Հանրապետության համար Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեդալներ է նվաճել: Կամ թե ինչու և ինչպես կարող է նախարար Ռոստոմյանը ինչ որ խարդախ քայլի դիմել, այն էլ օլիմպիական խաղերի ժամանակ:

Ձեր գրած հոդվածից մի բան է ինձ հասկանալի, Դուք ուղղակի դիլետանտ եք, շատ ու շատ հեռու կանգնած հայկական սպորտից: Քանի որ Դուք հակառակ սեռն եք ներկայացնում, իսկ իմ սկզբունքներում չկա կանաց ու աղջիկներին նեղացնել, ի տարբերություն Ձեզ՝ ես ձեռնպահ կմնամ վիրավորելուց: Թե՞ Դուք չեք էլ գիտակցել, որ մեծ վիրավորանք եք հասցնում տարիներ շարունակ քրտնաջան մարզված ու ի վերջո Օլիմպիական մեդալի արժանացած մարզիկին: Եթե հասկացել եք, բայց գրել այդ նյութը, վատ է, եթե առանց հասկանալու եք գրել՝ կրկնակի անգամ վատ, սակայն, եթե այդ հոդվածը որպես պատվեր եք կատարել, ապա եռակի անգամ վատ է: Այնպես որ, ես լինելով մեծահոգի մարդ, Ձեզ համար ոչ մի արդարացում չեմ կարողանում գտնել: Ցավում եմ Ձեզ համար, շատ եմ ցավում:

Միևնույն ժամանակ, սակայն, տեղեկացնում եմ, որ ինձ զրպարտելու համար համապատասխան քայլեր եմ ձեռնարկելու, այնպես որ խորհուրդ եմ տալիս պատրաստ լինել պատասխան տալու Ձեր բոլոր գրածների համար: Հիմիկվանից լավ պաշտպան սկսեք փնտրել…

Վերջում, Ձեր ու ձեր պեսերի համար, ուզում եմ շեշտել, որ ի տխրություն ձեզ, ես դառնալու եմ օլիմպիական չեմպիոն, բերելու եմ ոսկե մեդալը Հայաստան, ու թող որ ձեր պեսների համար դա տհաճ լինի»:

Այս դեպքի վերաբերյալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Հոդվածագիրը առանց որևէ փաստացի ապացույցի, հենվելով անհասկանալի ենթադրությունների և իր ասելով «մասնավոր զրույցներից» ունեցած տեղեկությունների վրա, ցեխ է շպրտել ողջ հայկական մարզաշխարհի վրա: Որտեղի՞ց այսքան ատելություն և չկամություն, որ չենք կարողանում ուրախանալ հայ մարզիկի ձեռքբերումով, չենք կարողանում գնահատել կատարվող աշխատանքը, չենք հանդուրժում սպորտում առկա դժվարությունները հաղթահարելու ուժ ունեցող մեր մասնագետներին: Ու՞մ են պետք պատվիրված այս նյութերը սպորտի վերաբերյալ և վերջապես ու՞մ են խանգարում Հրաչյա Ռոստոմյանի համարձակ բարեփոխումները սպորտի ոլորտում:

Վատ ասված խոսքը, բամբասանքը, անհավասարակշիռ պահվածքը, կարող են մի ակնթարթում հողին հավասարեցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքը: Արսենը, որը մեր լավագույն մարզիկներից է, ով միմիայն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ արժանացել է օլիմպիական մեդալին: Եվ ոչ միայն նա, այլ նաև մեր բոլոր մեդալակիր մարզիկները: Եվ վերջապես իրեն հարգող որևէ լրատվամիջոց, ինչպիսին իրեն փորձում է ներկայացնել lurer.com-ը, փչացած հեռախոսի կանոնների նման, հոդվածագրի ասելով. մտերիմի մտերիմի մտերիմից լսած ինֆորմացիայից ելնելով ենթադրություններ չի անի և չի հրապարակի իր ծախված գրչակի զառանցանքի հասնող մտքի գոհարները:

Նյութը կարդալուց հետո, առաջին միտքը որ ունեցել եմ, այն է, թե այդյո՞ք այնքան մեծ է եղել պատվիրատուի վճարած գումարի չափը, որ Լուսիկ Կոսոյանը, անսալով սթափ բանականությանը, մեղադրանք է առաջադրել նաև Համաշխարհային օլիմպիական կոմիտեի պես լուրջ միջազգային կառույցին, ասելով, թե օլիմպիական խաղերում մեդալները վաճառվում են: Թե՞ հույսը դրել է, lurer.com-ի տեղական նշանակության խղճուկ վիճակի վրա՝ իր լսարանի բամբասանքասիրական նախապատվություններով:

Ինչևէ, ի տարբերություն լուսիկկոսոյանների և նրա պատվիրատուների, Հրաչյա Ռոստոմյանը, հավատում է հայկական սպորտի ապագային և ի հեճուկս նրանց, անելու է ամեն ինչ հայկական սպորտի զարգացման, մեր մարզիկների համար բավարար պայմանների ստեղծման, ինչպես նաև նրանց մարզական բարձր արդյունքներ ձեռքբերելու համար:

Հ.Գ. 1 Ես, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար, պահանջում եմ Լուսիկ Կոսյանի հրապարակային ներողությունը նախարար Ռոստոմյանից և ներկայացված նյութի հրապարակումը lurer.com կայքում:

Հ.Գ. 2 Իմ այս հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես զրպարտանքի մասին հայտարարություն և քրգործ հարուցել լրատվամիջոցի նկատմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում