Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական շատ մոտ է ռուսական «Անժի» տեղափոխվելուն:
Նշվում է, որ խաղացողն ու ակումբը արդեն բանավոր համաձայնության են եկել: Կիսապաշտպանը տարեկան 8 մլն եվրո գումար կվաստակի՝ կնքելով քառամյա պայմանագիր:
«Անժի»-ին հիմա մնացել է համաձայնության գալ «Ռեալ»-ի հետ տրանսֆերի գնի հետ կապված: Մադրիդյան պարբերականները նշում են, որ «Ռեալ»-ը մեծ գումարներ չի սահմանի որպես տրանսֆերային գին, քանի որ խաղացողը չի մտնում Մոուրինյոյի պլանների մեջ:






































